Ղրիմի պատվիրակությունն ու Պետդումայի պատգամավորները կհանդիպեն մարտի 19֊ին
Ղրիմի պատվիրակության և Պետդումայի պատգամավորների հանդիպումը տեղի կունենա մարտի 19֊ին։ Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հայտնում է RIA Novosti-ն։
«Վաղը՝ ժամ 10։00֊ին մենք նիստ կանցկացնենք։ 10։30֊ին պատգամավորների մի մասը կհանդիպի Ղրիմի և Սևաստոպոլի խորհրդարանի ներկայացուցիչների հետ»,֊ հայտարարել է Նարիշկինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի պատվիրակությունը պատգամավորների հետ հանդիպում է անցկացնելու, որում ներկա կգտնվեն ոչ միայն Պետդումայի ղեկավարությունը, այլև տարբեր կուսակցական պատգամավորներ։