211652_close_icon
views-count734 դիտում article-date 19:37 11-11-2022

Պետդումայի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանից, շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան խորհրդարանական ուժերին Վայոց ձորի մարզ այցելելու եւ ցուցաբերած ուշադրության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետեւանքով Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը։

Այնուհետեւ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Նմանատիպ նյութեր