Ուկրաինան Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին
                        Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հետ է կանչել Ռուսաստանում իր երկրի դեսպանին քննարկելու Ղրիմի շուրջ առաջացած իրադրությունը: Այս մասին ասվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում: 
 «Ղրիմի իրադրության հետ կապված և մի քանի միջազգային բանաձևերի քննարկման համար որոշոիմ է ընդունվել հետ է կանչել Ռուսաստանում դեսպան Վլադիմիր Ելչենկոյին»,- ասվում է հաղորդագրությունում: 
Նշենք, որ երեկ Ղրիմում կարգավիճակի մասին հանրաքվեի ժամանակ բնակչության 96,77 տոկոսը ցանկացել էր միանալ Ռուսասատնին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

