Մեքսիկացի 10֊նյակ ներգաղթյալներ ԱՄՆ֊ի սահմանին ցույց են անցկացնում
Սան Դիեգոյում ի նշան Միացյալ նահանգների միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի՝ մի քանի 10֊նյակ մեքսիկացի միգրանտներ հանձնվել են ԱՄՆ-ի սահմանային ծառայություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սահմանը հատել է շուրջ 60 մարդ, ովքեր երկրից ապաստան են խնդրել։ Ցուցարարների խումբը գլխավորել են 11 ու 12 տարեկան երկու քույրեր, ովքեր
10 տարի չեն տեսել իրենց ծնողներին, փոխանցում է AP-ը։
Անցյալ տարվանից սկսած, «երազողներ» կոչվող ցուցարարները սահմանի վրա ցույցեր են անցկացնում՝ ի բողոք չընդունված DREAM Act օրինագիծի, որը թույլ կտար երիտասարդ ներգաղթյալներին մնալ ԱՄՆ֊ում։
Նշենք, որ տարեկան ԱՄՆ-ի հետ սահմանին մի քանի հարյուր հազար մեքսիկացի ներգաղթյալներ ցույց են անում։