Սուր անկյունը մարտի 16-ից նոր նախագիծ է սկսում` «Հատուկ դեպքեր» վերնագրով: Ամեն կիրակի ներկայացնելու է իրական մեկ պատմություն: Ասելու է ճշմարտությունը և ինչպես ասում են` ոչինչ, բացի ճշմարտությունից: Ու ամեն անգամ ճշմարտությունը ներկայացնելով` տոնելու է խղճի հաղթանակը:
Ասում են` ճակատագրից չես փախչի կամ չի կարելի ազդել ճակատագրի վրա: Մարդիկ տարբեր կերպ են մոտենում ճակատագիր ասվածին: Ոմանք հավատում են, ոմանք ոչ, բայց գրեթե բոլորն էլ դժբախտությունները վերագրում են ճակատագրին, հաջողությունները` երբեք:
Ամեն եթերից հետո հեռուստադիտողը թերևս ինքը որոշի` ներկայացվածը պատահականություն է եղել, թե ճակատագրի հեգնանք: Եվ այսպես, մարտի 16-ից, ամեն կիրակի, ժամը 21.30-ին` «Հատուկ դեպքեր» նախագիծը:
Հաղորդաշարի առաջին պատմությունը Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի, դրա հետևանքների մասին է: Մանրամասներ, որոնք մինչև այժմ չեն հրապարակվել: