«Հատուկ դեպքեր». նոր նախագիծ՝ «Սուր անկյուն»-ից
                        Սուր անկյունը մարտի 16-ից նոր նախագիծ է սկսում` «Հատուկ դեպքեր» վերնագրով: Ամեն կիրակի ներկայացնելու է իրական մեկ պատմություն: Ասելու է  ճշմարտությունը և ինչպես ասում են` ոչինչ, բացի ճշմարտությունից: Ու ամեն անգամ ճշմարտությունը ներկայացնելով` տոնելու է  խղճի հաղթանակը: Ասում են` ճակատագրից չես փախչի կամ չի կարելի ազդել ճակատագրի վրա: Մարդիկ տարբեր կերպ են մոտենում ճակատագիր ասվածին: 
Ոմանք հավատում են, ոմանք ոչ, բայց գրեթե բոլորն էլ դժբախտությունները վերագրում են ճակատագրին, հաջողությունները` երբեք: Ամեն եթերից հետո հեռուստադիտողը թերևս ինքը որոշի` ներկայացվածը պատահականություն է եղել, թե ճակատագրի հեգնանք: 
Եվ այսպես, մարտի 16-ից, ամեն կիրակի, ժամը 21.30-ին` «Հատուկ դեպքեր»  նախագիծը: Հաղորդաշարի առաջին պատմությունը Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի, դրա հետևանքների մասին է: Մանրամասներ, որոնք մինչև այժմ չեն հրապարակվել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


