211652_close_icon
views-count2879 դիտում article-date 10:47 16-03-2014

Այսօր Ղրիմում անցկացվում է հանրաքվե

Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում այսօր՝ մարտի 16-ին, տեղի ժամանակով ժամը 08:00-ին սկսվել է հանրաքվեն, որով որոշվելու է շրջանի կարգավիճակի հարցը: Քվեարկման է դրվել 2 հարց՝ կազմված ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմական-թաթարական լեզուներով, «Դուք կո՞ղմ եք Ղրիմը Ռուսաստանի դաշնությանը որպես սուբյեկտ միանալուն» և «Դուք կո՞ղմ եք, որ վերականգնվի Ղրիմի հանրապետության 1992թ. Սահմանադրությունը և կո՞ղմ եք Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս»: Ըստ այդմ միջազգային դիտորդները բարձր են գնահատել հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ պարզ դարձավ, որ քվեարկմանը մասնակցելու են նաև Սևաստապոլի բնակիչները: Ըստ արդյունքների քաղաքը ևս հնարավոր է Ռուսասատնի կազմ մտնի, որպես սուբյեկտ:

Նմանատիպ նյութեր