Պայթյուն՝ Սոմալիում․ կան վիրավորներ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ մեքենայի պայթյուն է իրականացվել, որի հետևանքով ավելի քան 4 մարդ վիրավոր է։ Պայթյունի ժամանակ հյուրանոցի սրահում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են գտնվել։
Սոմալիի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է, որ հարձակման պատասխանատվուն «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստներն են։
Մոգադիշոյի և Աֆրիկյան միության զորքերը ավելի քան 6 քաղաքի գրոհայինների է վնասազերծել։
Նշենք, որ «Աշ Շաբաբ»֊ը վերահսկում է Սոմալիի կետրոնական և հարավային տարածքները։