Ուկրաինայում սպառնում են ռուս լրագրողներին
Ուկրաինայում ռուս լրագրողների նկատմամբ իրենց գործողությունների պաճառով սպառնալիքներ են հնչում։ Այս մասին հայտնել են ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում, փոխանցում է RIA Novosti-ն։
Ըստ գերատեսչության տվյալների, Ուկրաինայում բազմաթիվ ռուս լրագրողների աշխատանքային գործունեության համար անտանելի պայմաններ են ստեղծվել։
Հաղորդվում է նաև, որ քաղաքացիական հագուստներով, զինված մարդիկ ռուս և օտարազգի լրագրողների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում՝ արգելելով տեսագրած նյութերի ցուցադրումը։