211652_close_icon
views-count1623 դիտում article-date 17:37 14-03-2014

Ուկրաինան դժգոհ է դիտորդական թռիչքի համար ՌԴ-ի առաջադրած պայմաններից. razm.info

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմն իրենց խիստ անհարմար պայմաններ է առաջադրել Ռուսաստանի օդային տարածքում ուկրաինական ինքնաթիռների արտակարգ դիտորդական թռիչքների իրականացման համար, գրում է[url=http://razm.info/34641] Razm.info[/url] կայքը: Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Եվգենի Պերեբիյնիսի խոսքերով՝ ՌԴ-ն պետք է պատասխաներ իրենց հայցին մարտի 12-ին մինչև Ուկրաինայի ժամանակով 18։30-ը, սակայն ռուսական կողմն ինչ-ինչ պատճառներով պատասխանել է միայն մարտի 13-ին ուշ երեկոյան, միաժամանակ պահանջել թռիչքի համար վճարել մինչև մարտի 14-ը ժամը 14։00-ն, վճարել նախապես ու ամբողջությամբ։ Ընդ որում, ուկրաինական կողմի վկայությամբ՝ ՌԴ-ն պահանջել է գումարի փոխանցումը կատարել Deutsche Bank-ի միջոցով, ինչը ևս կնպաստեր գործարքի երկարաձգմանը։ ՌԴ-ն հավաստիացրել է՝ եթե գումարը ՌԴ ՊՆ հաշվեհամարին չլինի մինչև նշված ժամանակը, թռիչքները չեն կայանալու։ Մանրամասները՝ [url=http://razm.info/34641]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր