Տեղումները հետզհետե կդադարեն
Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումները կդադարեն, մարտի 14-ին այստեղ կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Հանրապետության հարավային կեսում կպահպանվի մեծ մասամբ ամպամած եղանակը, այստեղ և գիշերը, և մարտի 14-ին օրվա առաջին կեսին դեռ հնարավոր է անձրև և ամպրոպ: Օրվա 2րդ կեսին տեղումները հետզհետե կդադարեն:
Օդի ջերմաստիճանն այս գիշեր հյուսիսային կեսում կնվազի 2-3 աստ, այլուր առայժմ չի փոխվի, հարավում դեռ կմնա զգալի ցածր: Շտապենք ուրախացնել, որ,շաբաթ օրը մի փոքր տաքանալու է: Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց, լեռներում` դժվարանցանելի հատվածներ:
Եղանակը Երևանում. մարտի 14-ին սպասվում է արագ փոփոխվող, առանց էական տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը +2+5, ցերեկն ստվերում +11+14, երեկոյան +6+8:
Աղբյուր՝ www.weather.am