211652_close_icon
views-count1264 դիտում article-date 11:56 14-03-2014

Ապամոնտաժել և փորձել են գողանալ ոռոգման ջրի խողովակները

Մարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին: Պարզվել է, որ նրանք ապամոնտաժել և փորձել են գողանալ ոռոգման ջրի 200 մմ տրամագծով, 5 մ երկարությամբ 8 խողովակ: Նյութական վնասը կազմում է 100.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր