Մոսկվայում Արցախի հիմնախնդրի հարցով հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը
Արցախի հիմնախնդիրը քննարկելու նպատակով Մոսկվայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և Իգոր Պոպովի և Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և հետագա քայլերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱՆջեյ Կասպշիկը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի վաղ՝ մարտի 11-ին՝ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալվբանդյանի, իսկ մարտի 10-ին՝ Փարիզում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում են անցկացրել:
Ավելի ուշ ԵԱՀԿ ՄԽ ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով Է. Նալբանդյանի և Է. Մամեդյարովի հետ խորհրդակցություններն արդյունավետ է համարել: