1868 դիտում
13:23 13-03-2014
Ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ
Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը:
Փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ ծառայությունների մատուցմանը: Այն կնպաստի միջազգային և ներպետական ապրանքաշրջանառության աճին, կապահովի մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը:
ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար: Քարտերը պետք է լինեն լամինացվող, բարձր տևական ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ կայուն: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը, որով լամինացվում է քարտի դիմերեսը, ունի մի շարք պաշտպանիչ հատկանիշներ: Այսպիսով, էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Նմանատիպ նյութեր
103 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
1093 դիտում
21:39 14-01-2025
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
2015 դիտում
23:15 27-12-2021
Վազգեն Ռշտունին՝ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր
Այս բաժնից
1261 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա