Վազգեն Ռշտունին՝ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր
2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:
«Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր:
Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին:
Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ռշտունուն և մաղթեց որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:
Պարոն Ռշտունին, իր հերթին, նշեց. «Շնորհակալ եմ փաստաբաններին աջակցության համար։
Փաստաբանական համայնքը մշտապես գտնվել է դատավորների կողքին, հատկապես՝ լարված և դժվար պահերին։
Շնորհակալություն եմ հայտնում նաև <> դատական վարկանիշավորման համակարգի կազմակերպիչներին <<Թափանցիկ ձեռք>> մրցանակի համար, ինչն առավել պարտավորեցնող է։
Արդար չի լինի չհիշատակել իմ գործընկերներին և աշխատակազմին, քանի որ տրված գնահատականը նաև նրանց աշխատանքի արդյունքն է։»:
Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:
Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:
Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:
Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:
Դատավորների 2021 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված
https://helpcourt.am/