Ֆիլիպիններում մոտ 100 տուն է այրվել․ գրանցվել է 7 զոհ
Ֆիլիպինների գյուղերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մոտ 100 տուն է այրվել, զոհվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ըստ հրշեջ ծառայության տվյալների, միջադեպը տեղի է ունեցել գիշերը ՝ Մալաբոն քաղաքի Տինջերոս գյուղում։ Հրդեհը հաջողվել է մարել 3 ժամ անց։
7 զոհվածներից մեկն անչափահաս երեխա է։ Հրդեհի պատճառով ավելի քան 200 ընտանիք անօթևան է մնացել։ Իշխանությունների տվյալների համաձայն, հրդեհի վնասի չափը մոտ 45 հազար դոլար է գնահատվել։
Հրդեհի բռնկման պատճառները դեռ անհայտ են։