78-ամյա տղամարդը Վանաձորում իր բնակարանի պատուհանից նետվելով՝ ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժնի Տարոնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Զորի Բաբայանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 78-ամյա Ռ. Մ.-ն էր, ով բնակվում էր նույն շենքի 3-րդ հարկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն ինքնասպանության նպատակով իր բնակարանի պատուհանից իրեն ցած էր նետել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի