Չեխիայի փոխվարչապետը մոտոցիկլավարի է վրաերթի ենթարկել
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գիտության, հետազոտությունների և նորարարությունների հարցերով փոխվարչապետ Պավել Բելոբրադեկն իր անձնական մեքենայով մոտոցիկլավարի է վրաերթի ենթարկել։ Այս մասին հայտնում են Պրահայի ոստիկանության ներկայացուցիչը։ ՃՏՊ֊ի տվյալը հաստատել է նաև փոխվարչապետի մամլո քարտուղարը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Պրահայում։ Մոտոցիկլավարը թեթև վնասվածքներ է ստացել։ Նյութական վնասի չափը մոտ 2 հազար դոլար է գնահատվել։
Պատահարի հանգամանքների հետ կապված հետաքննություն է ընթանում։