211652_close_icon
views-count1336 դիտում article-date 11:50 11-03-2014

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ

Մարտի 13-ին՝ ժամը 19.00-ին,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ: Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը: Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիաները, Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը և մի շարք այլ նվագախմբեր: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջազգային փառատոներում: 2003թ-ից մինչ օրս Սիտկովեցկին հանդիսանում է Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը:

Նմանատիպ նյութեր