Կրկին ոչ մի երաշխիք՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Քեթրին Էշթոն
Թեհրանում գտնվող Եվրամիության դիվանագտության ղեկավար Քեթրին Էշթոնը ոչ այնքան հուսադրող հայտարարությամբ է հանդես եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Էշթոնը հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հայտարարել, որ չի կարող երաշխավորել միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ընթացքը, չնայած նախորդ բանակցությունները համարում է օգտակար:
«Բարդ, կարևոր և առանց հաջողության երաշխիքների»,-ասել է նա: