Ուկրաինայի 95-րդ աերոմոբիլային բրիգադն ուղևորվում է Ղրիմ. տեսանյութ
Ժիտոմիրում տեղակայված Ուկրաինայի 95-րդ աերոմոբիլային բրիգադն ամբողջական մարտական պատրաստվածությամբ ուղևորվում է Ղրիմ: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Համացանցում տարածված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականներով և ռազմտեխնիկայով ավտոշարասյունը լքում բազան:
Ականատեսների վկայությամբ՝ բազան լքել է մոտ 200 մեքենա և 50 զրահամեքենա: