Ղրիմում 18,000 ռուս զինվորական կա. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ ներկա պահին Ղրիմում կենտրոնացված է Ռուսաստանի Դաշնության ՊՆ 18,000 զինվորական:
Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը խախտել է Սևծովյան նավատորմի գործարկման և Ուկրաինայի ջրային տարածքներին մոտենալու վերաբերյալ միջպետական բոլոր համաձայնագրերը:
Վերոնշյալ 18,000 ռուս զինվորականներից 6000-ը հատուկ նշանակության ստորաբաժանումներից են: