ԱՄՆ֊ում խանութից գնված մսից թունավորման դեպք է գրանցվել
ԱՄՆ֊ի Թեմփա քաղաքում 4 մարդուց բաղկացած ընտանիքը թունավորվել է խանութից գնված մսից, որի մեջ ինչ որ մեկը հալուցինացիաներ առաջացնող թմրանյութ է տեղադրել։
Ռոնի Մորալեսը և նրա կինը, ով գտնվում էր հղիության 9֊րդ ամսում, միսը գնել էին Wal-Mart հայտնի սուպերմարկետից։ Թունավորման ախտանիշներն առաջինը հայտնաբերվել են կնոջ մոտ, ում հիվանդանոց են տեղափոխել։
Ավելի ուշ նրանց 2 աղջիկների մոտ հալուցինացիաներ են սկսվել։ Միսը փորձաքննության է ուղարկվել, որում թմրանյութի առկայություն է հայտնաբերվել։
Ներկայումս քաղաքի ոստիկանության վարչության աշխատակիցները փորձում են պարզել միջադեպի պատճառները։
Սուպերմարկետի ողջ մսամթերքը փորձաքննության է ուղարկվել։