Աշխարհը պետք է շնորհակալ լինի Իրանին՝ մահապատիժներ իրականացնելու համար. ՄԱԿ-ում Իրանի բանագնաց
Իրանում մահապատիժների մակարդակը սարսափելի մեծ տեմպով է սկսել բարձրանալ այն բանից հետո, երբ Իրանի նախագահ հռչակվեց Հասան Ռուհանին: Իսկ Իրանում Մարդու իրավունքների դատական խորհրդի ղեկավարի կարծիքով՝ դա Իրանի իշխանությունների մեծագույն ձեռքբերումներից է:
Միևնույն ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, ՄԱԿ-ում Իրանի բանագնաց Մոհամադ Ջավադ Լարիջանին նշել է, թե աշխարհը պետք է դիտարկի Իրանում իրականացվող մահապատիժները՝ որպես մարդկությանը մատուցվող մեծ ծառայություն:
Լարիջանիի խոսքով՝ քննադատելու փոխարեն հարկ է նկատել, որ մահապատիժների միջոցով Իրանը կարողանում է ճնշել թմրանյութերի մաքսանենգությունը: Վիճակագրական տվյալների համաձայն Իրանի բնակչության 2 միլիոնը կանոնավոր կերպով թմրանյութ է օգտագործում: