Ղրիմում հազարավոր կանայք ցույցի են դուրս եկել՝ հանուն խաղաղության․ տեսանյութ
Ղրիմում տարբեր ազգերի մի քանի հազար կանայք ցույց են կազմակերպել՝ հանուն երկրի խաղաղության։
Ըստ BBC-ի թղթակցի հաղորդման, կանայք «Մենք խաղաղության կողմնակից ենք», «Առանց պատերազմի» և «Ղրիմը Ուկրաինային է» լոզունգներով երթ են կազմակերպել։
Նշենք, որ ըստ ԱՄՆ֊ի զինուժի տվյալների , ներկայումս Ղրիմում մոտ 20 հազար ռուս զինվորական է գտնվում, ուկրաինացի սահմանապահների տվյալների՝ 30 հազար։ Սակայն Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ նրանք Ղրիմում զինծառայողներ չունեն, բացառությամբ Սևաստոպոլի բազայում գտնվողների։