ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Կիևին և Ղրիմին խորհել իրենց որոշումների հետևանքների մասին
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգտացած է Ղրիմի իշխանությունների կողմից թերակղզու կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման մտադրությունից։
«ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին, այդ թվում և Ղրիմին, հարցին հանգիստ մոտեցում ցուցաբերել։ Նա գտնում է, որ բոլոր ներգրավված անձինք պետք է մտածեն գործողությունների և որոշումների հետևանքների մասին»,֊ ասվում է ՄԱԿ֊ի մամլո քարտուղար Մարտին Նեսիրկի հայտարարությունում։
Ըստ Նեսիրկիի խոսքերի, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սերին այժմ Կիևում է։
ՄԱԿ֊ի մամլո քարտուղարն ավելացրել է, որ Պան Գի Մունը շեշտել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է պահպանել հանգստություն և խաղաղություն։