Արգենտինայում ի հիշատակ Չավեսի փոստային նամականիշեր են թողարկվել
Արգենտինայում փոստային նամականիշեր և ծրարներ են թողարկվել՝ ի հիշատակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան առաջին տարելիցի: Չավեսը մահացել էր քաղցկեղից 2013 թվականի մարտի 5-ին, հայտնում է ITAR-TASS-ը:
Նամականիշերի և ծրարների ցուցադրման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել հինգշաբթի Բուենոս Այրեսում, որը կազմակերպվել էր Վենեսուելայի դեսպանատան և Արգենտինայի փոստային ծառայության կողմից:
Նամականիշերից մեկում Չավեսը ձեռքում պահել է Հարավային Ամերիկայի քարտեզը, ինչը վկայում է, որ հենց նա է եղել տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնողներից մեկը:
Արգենտինայում Վենեսուելայի դեսպան Կառլոս Մենդոսան վենեսուելացի ժողովրդին մատուցած շռայլ նվերի համար շնորհակալություն է հայտնել Արգենտինային: