Անկարգություններ՝ Վենեսուելայում․ կա 2 զոհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ցուցարարների կողմից տեղադրված բարիկադների դասավորման ընթացքում անհայտ անձինք կրակ են արձակել 2 քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հարավամերիկյան պետության Ազգային ժողովի ղեկավար Դյոսդադո Կաբելյոն։
Սպանվածներից մեկն ազգային գվարդիայի աշխատակից է։ « Նրանց ուղղությամբ կրակել են հարևան շենքից»,֊ասել է Կաբելյոն, ենթադրելով, որ հանցանքն իրականացվել է դիպուկահարի կողմից։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում 3 շաբաթ է, ինչ ընդդիմադիր ակտիվիստների կողմից ցույցեր են ընթանում։ Ըստ գլխավոր դատախազության տվյալների, ընդդիմադիրների և կառավարության կողմնակիցների միջև բախումների ընթացքում 19 մարդ է մահացել, ավելի քան 260֊ը տուժել են։


