Ճապոնիայում ուժեղ հրդեհի հետևանքով 40 գնացք է մնացել ճանապարհին
Ճապոնիայի Օսակի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևաքով խաթարվել է 40 գնացքների երթևեկությունը, ավելի քան 36 հազար ճապոնացի մնացել է ճանապարհին։ Այս մասին հայտնել է JR երկաթուղային ընկերությունը։
Հրդեհը բռնկվել է Ձյուսո կայանի մոտ գտնվող ռեստորանում։ Կրակը տարածվել է հարևան 10 շինություններում, որի մարման աշխատանքներում ավելի քան 50 հրշեջ տեխնիկա է մասնակցել։ Այս մասին հայտնում է Օսակիի կենտրոնական հրշեջ վարչությունը։
Նախնական տվյալների համաձայն, միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։