Կանադան վտարում է ռուս զինվորականներին
Կանադան որոշում է կայացրել վտարել երկկողմ երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձեռքբերված ծրագրի շրջանակներում պետության տարածքում գտնվող 9 ռուս զինծառայողի։ Այս մասին հայտնել են վարչապետ Ստիվեն Հարփերի ներկայացուցիչները, նշելով, որ պետության տարածքը լքելու համար նրանց 24 ժամ է հատկացվել։
Վտարման պատճառը Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է։
Զինծառայողներից 6֊ը անգլերեն և ֆրանսերեն են ուսուցանել Սենտ Ջոնում, 2֊ը նախապատրաստական դասընթացներ են անցկացրել Գեջթաուն ռազմական բազայում, ևս 1 զինծառայող կանադացի զինվորներին ռուսաց լեզու է դասավանդել։


