Յուրահատուկ նոր Alpina B6 կուպե. պետք է տեսնել
Ժնևում բացված ավտոշոուի շրջանակներում նախօրեին ներկայացվել է չորս դռնանի Alpina B6 xDrive Gran Coupe սպորտային մեքենան, որը հիմնված է սերիական արտադրության BMW 650i xDrive չորս դռնանի կուպեի հարթակի վրա:
Շքեղ դասի ավտոմեքենան թափքի նոր դետալներ է ձեռք բերել, բացառիկ` 20 դյույմանոց անվասկավառակներ և սրահի շքեղ հարդարանք:
Բացի այդ, գերմանացի թյուներները հզորացրել են մեքենայի ` առանց այդ էլ հզոր, շարժիչը:
4,4լ ծավալով V8 թվին տուրբո շարժիչի հզորությունը հասցվել է մինչև 540 ձիաուժ հզորության:
8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով կուպեն 100 կմ/ժ արագության հասնում է 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ:
Լիաքարշակ Alpina B6-ը կարելի է պատվիրել մոտ ապագայում, սակայն արժեքի մասին տեղեկություններ դեռ չկան:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: