Կրակ, ջուր և արցունքաբեր գազ Վենեսուելայում. ֆոտոշարք
Արդեն մոտ 1 ամիս է Կարակասում ցույցեր են ընթանում գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Երկուշաբթի իրավապահ մարմինները փորձել են ցրել ցույցերը սակայն ի պատասխան օգտագործվել է Մոլոտովական կոկտեյլ և արցունքաբեր գազ:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, ցուցարարները բերել են 18 մահացածների լուսանկարները, ովքեր զոհվել էին հակակառավարական ցույցերի ժամանակ: Նրանք Մադուրոյի ռեժիմին մեղադրել են տնտեսական վատ վիճակի համար և հանցագործության աճի ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների մեջ:
Այսօր` մարտի 5-ին ՈՒգո Չավեսի մահվան տարելիցի առթիվ ևս հակակառավարական ցույցեր են անցկացվել: