211652_close_icon
views-count1311 դիտում article-date 12:27 05-03-2014

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Իրֆան Սիդդիղը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը պետք է լուծել հանրաքվե անցկացնելու միջոցով: Խոսելով Միացյալ թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու և անկախանալու մասին՝ բրիտանացի դեսպանը նշել է, որ Շոտլանդիայի բնակչության մեծ մասը չի ցանկանում մնալ Միացյալ Թագավորության կազմում: «Պատերազմ հայտարարելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա այդ հարցը լուծելու համար նույնպես պետք է հանրաքվե անցկացնել, քանի որ հանրաքվեն Ղարաբաղի կարգավիճակ տալու ամենատրամանաբանական փոխզիջում-տարբերակն է: Կոնկրետ կոնֆլիկտ է առկա. մեկն ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, մյուսը՝ ոչ: Տեսնենք, թե ապագայում ինչպես կլինի»,-հայտարարել է Սադդիղը Բաքվի Խազար համալսարանում տեղի ունեցած «Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունը և քաղաքակն մշակույթը» թեմայով ելույթի ժամանակ:

Նմանատիպ նյութեր