Խոշոր ավտովթար՝ Մեքսիկայում․ կան զոհեր
Մեքսիկայի Մեխիկո նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 7 մարդ մահացել է, 13֊ը վիրավոր են։
Իշխանությունների ներկայացուցիչների տվյալների համաձայն, բեռնատարը բախվել է ֆուրգոնին, որում գտնվում էին Չալմա մեկնող ուղտագնացներ։
ՃՏՊ֊ի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է, այդ թվում 1 փոքր երեխա։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում։
Նախնական տվյալների համաձայն, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով ղեկին քնել է։ Բախման հետևանքով 2 վարորդների առողջական վիճակները ծանր են գնահատվում։