Տիմոշենկոն մոտ օրերս կվիրահատվի
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կվիրահատեն մարտի սկզբին։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
«Ես պատրաստվում եմ վիրահատվել։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա մարտի 8֊9֊ին։ Վիրահատությունից հետո ամեն լավ կլինի»,֊ հայտնել է Տիմոշենկոն։
Նա չի հստակեցրել, թե որտեղ է տեղի ունենալու վիրահատությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին վարչապետի աղջիկը հայտնել էր, որ մայրը վիրահատության կարիք ունի։