Բացառիկ Lamborghini Aventador` Hamann-ից
Գերմանական հանրահայտ Hamann ընկերությունը օրերս բացված Ժնևի ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է բոլորովին յուրօրինակ Lamborghini Aventador Limited բացառիկ մոդելը:
Իտալական կուպեն թարմացումների արդյունքում նոր Nervudo թափք է ձեռք բերել, ինտերիերի և էքստերիերի նոր, ավելի վառ ձևավորում, նոր, բացառիկ դիզայնով 21 դյույմանոց անվասկավառակներ և հզորացված շարժիչ:
6,5լ ծավալով V12, առանց այդ էլ հզոր շարժիչը, 700 ձիաուժ հզորությունից հասցվել է 760-ի:
Lamborghini Aventador Limited-ի արագության ցուցանիշները չեն նշվում, սակայն հայտնի է, որ սերիական արտադրության սովորական մոդելը 100 կմ/ժ արագության հասնում է 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 350 կմ/ժ է կազմում:
Ներակայացնում ենք ֆոտոշարքը: