«Գազպրոմ»֊ը ապրիլից դադարեցնում է Ուկրաինային իջեցված գնով գազի տրամադրումը․ Միլեր
«Գազպրոմ» ընկերությունն որոշում է կայացրել, որի համաձայն, ընկերությունը ապրիլից հետաձգել է Ուկրաինայի համար իջեցված սակագնով գազի մատակարարումը։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։
«Այդ պայմաններում, երբ Ուկրաինան չի կատարում իր պարտականությունները ստորագրված համաձայնագրի համաձայն, «Գազպրոմ»֊ն որոշում է կայացրել հաջորդ ամսվա սկզբից դադարեցնել սակագնի իջեցման գործողությունը»,֊ ասել է Միլերը։
Ըստ նրա խոսքերի, Ուկրաինայի ռուսական գազի պատքը 529 մլն դոլար է կազմում։