Երկրաշարժ՝ Ադրբեջանում
                        Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 08:16-ին Ադրբեջանի Գաբալայի շրջանում երկրաշարժ է գրանցվել: 
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական կենտրոնի սեյսմիկ ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 3 բալ: Էպիկնետրոնում այն կազմել է 4 բալ, նրան հարակից բնակավայրերում՝ 3 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գաբալայից 11կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 11 կմ խորության վրա:
Տուժածներ և ավերածություններ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

