211652_close_icon
views-count1119 դիտում article-date 17:19 03-03-2014

Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանները հրաժարվում են ընդունել Կիևի կառավարությանը. տեսանյութ

Ուկրաինայի նոր իշխանություններին չհաջողվեց երկրում համերաշխության հասնել։ Հանգստյան օրերին Ուկրաինայի մի շարք խոշոր քաղաքներում Կիևի կառավարության դեմ ցույցեր են անցկացվել։ Մոտ ժամանակներս ելք չգտնելու դեպքում իրավիճակը սպառնում է երկրի պառակտմանը։ Այս մասին հայտնում է Russia Today-ի թղթակիցը։ «Ցանկանում են, որ իմ թոռները, երեխաները խաղաղ ապրեն ուկրաինացիների և այլ հարևանների հետ»,֊ RT թղթակցին պատմել է ցույցի մասնակիցներից մեկը։ Խարկովում ի սկզբանե ցույցը խաղաղ էր ընթանում, ավելի ուշ Կիևի կառավարության հետ կապված ռուս ակտիվիստների և աջ ծայրահեղակաների միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների ընթացքում արցունքաբեր գազ, մահակնել և քարեր է կիրառվել։ Տուժել է ավելի քան 100 մարդ։ Ցուցարարներին հաջողվել է գրավել քաղաքի վարչական շենքը։ Նրանք Ուկրաինայի դրոշի փոխարեն ՌԴ֊ի դրոշն են տեղադրել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր