Ուկրաինական զորքերը զանգվածաբար անցնում են Ղրիմի իշխանության ենթակայության տակ
Ուկրաինական զինվորականները, որոնք տեղակայված են Ղրիմում, զանգվածաբար անցնում են ղրիմյան իշխանությունների կողմը, հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը Ղրիմից:
Գործակալության տվյալներով, այսօր առավոտյան Ղրիմի զորամասերում ուկրաինական ծառայողներ դուրս են եկել ծառայությունից և հանձնել են զենքերը: Այժմ նրանք անցնում են Ղրիմի զինված ուժերի ենթակայության տակ: