211652_close_icon
views-count1319 դիտում article-date 17:39 01-03-2014

Կամ հիշողությունն է կորցրել կամ զբաղված է քաղաքական մեքենայություններով. Շարմազանովը` Լևոն Տեր-Պետրոսյանին

«Առաջին նախագահն իսկապես ապացուցեց, որ դարձել է քաղաքական թոշակառու»,-ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որտեղ նա նշում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մի քանի ամիս առաջ է ընդունվել Ազգային ժողովի կողմից: Շարմազանովը հիշեցնում է` օրենքն ընդունվել է դեռևս 2010 թվականին: «Լևոն Տեր-Պետրոսյանը կամ հիշողությունն է կորցրել կամ զբաղված է քաղաքական մեքենայություններով»,-հավելեց նա: Է. Շարմազանովը, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե ԲՀԿ առաջնորդը ունի մոտեցումներ եւ ինչով է պակաս Իվանիշվիլիից, նշեց, որ Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու: Միաժամանակ ՀԱԿ-ի առաջնորդին հիշեցրեց, որ Իվանիշվիլին երբեք չէր ասում, թե ինքը ընդդիմություն չի կարող լինել: «Այնպես որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Ւվետա Մուկուչյանը նոր մրցակից ունեն»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նմանատիպ նյութեր