211652_close_icon
views-count2083 դիտում article-date 13:00 02-12-2014

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մի քանի հարց է հնչեցնում

«Հարց եմ ուզում ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր շրջապատին՝ այն մարդկանց, որոնք ԵՏՄ-ի ջատագովն են եւ համաձայն են, որ Հայաստանը դառնա այդ միավորի մասնիկը. որտե՞ղ են նրանք ուղարկում իրենց երեխաներին ուսման, որտե՞ղ են իրենց թոռներին ցանկանում ուղարկել սովորելու, որտե՞ղ կուղարկեն իրենց ծնողներին բուժման: Նրանց կարծիքով՝ որտե՞ղ է քաղաքակրթության կենտրոնը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ին դեմ են մի քանի տասնյակ ջղաձգվողներ: Նա համոզված է, որ անշրջելի ոչինչ չկա եւ ցանկության դեպքում հնարավոր է չմտնել ԵՏՄ: Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքակրթության կենտրոնը ԵՏՄ-ում չէ ու համոզված է, որ մեծամասնությունն իր տեսակետն է կիսում:

Նմանատիպ նյութեր