Բրազիլիայում մեկնարկել է հանրահայտ դիմակահանդեսը
Բրազիլիայում սկսվել է հանրահայտ և գեղեցիկ տոներից մեկը՝ Կառնավալը։
Գլխավոր ավանդական դիմակահանդեսի շքերթները տեղի կունենան Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում։
Այս գիշերը ելույթ կունենան Սան Պաուլո քաղաքի լավագույն սամբայի դպրոցները, իսկ Ռիո դե Ժանեյրոյի բարձրագույն լիգայի ելույթը կմեկնարկի կիրակի լույս երկուշաբթի գիշերը։
Բրազիլացիները ուղիղ եթերով 4 օր շարունակ կարող են հետևել շքերթներին։
Դիմակահանդեսը կավարտվի մարտի 5-ին՝ կաթոլիկների Սուրբ Զատիկի օրը: