Իտալիայում մեկնարկել է ավանդական դիմակահանդեսը
Այսօր Իտալիայում մեկնարկել է ամեն տարի կազմակերպվող Ավանդական դիմակահանդեսը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով իտակալական ԶԼՄ֊ներին։
Ավանդույթի համաձայն, տոնակատարությամբ ճանապարհում են ձմռանը, դիմավորում գարնանը: Այն այս տարի շարունակվելու է մինչև մարտի 4֊ը։
Հատկանշական է, որ այս տարվա հանդիսության ավարտվում է սբ․ Զատկի տոնակատարությունից 7 շաբաթ առաջ։
Իտալիայի գլխավոր և ամենահայտնի դիմակահանդեսը համարվում է վենետիկյանը։
Բացի փողոցների ելույթներից Վենետիկի թատրոններում նույնպես կանցկացվեն դիմակահանդեսներ։


