Տիմոշենկոն ամբողջությամբ արդարացվել է
Խարկովի Կիևյան շրջանային դատարանի դատավորը հանցագործության ապացույցների բացակայության պատճառով դադարեցրել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգի կողմից հարուցված քրեական գործի վարույթը։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Բացի այդ, դատավորը հանել է Տիմոշենկոյի ունեցվածքի վրա դրված կալանքը։
Հիշեցնենք, որ 2011 թ․ հեկտեմբերին Յուլյա Տիմոշենկոն 7 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2009֊ին ՌԴ֊ի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնի չարաշահման համար։