211652_close_icon
views-count4181 դիտում article-date 09:33 28-02-2014

Նոր մանրամասներ Սիմֆերոպոլում սպանված հայ գործարարի սպանության դեպքից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի խոսքերն այն մասին, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները խնդրել են հայ համայնքից նրան հուղարկավորելու համար գումար հատկացնել։ Հրապարակումից հետո երեկ Սիմֆերոպոլ քաղաքից «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց սպանված գործարարի մտերիմ ընկեր Արամը և հայտնեց, որ սպանվածը «ֆինանսական լուրջ խնդիրներ չի ունեցել, թշնամիներ չի ունեցել». «Գիտեք, ինչ տուն, ինչ հյուրանոց ունի։ Էդ սեփականատերը ինչ ֆինանսական խնդիրներ պիտի ունենար։ Ողջ կյանքը մարդկանց հաց է տվել։ Իսկ ով. ասել է, թե նա դագաղի փող չունի, գլուխը քարով է տվել»։ Արամը նաև որոշ մանրամասներ պատմեց գործարարի սպանության դեպքից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր