Ծեծկռտուք Վրաստանի նախկին վարչապետի դատավարության ժամանակ. կան ձերբակալվածներ. տեսանյութ. ֆոտոշարք
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել 2011 թվականի մայիսի 26-ին խաղաղ ցույցի բողոքը ուժի գործադրմամբ ցրելու հրաման տալու մեջ:
Դատավոր Խաթունա Խաչիլավայի վճռով Մերաբիշվիլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով համաներման մասին օրենքը, Մերաբիշվիլին բանտում կանցկացնի 4 տարի և 6 ամիս:
Դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց ծեծկռտուք է սկսվել Մերաբիշվիլիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Թավիսուփալի Զոնայի (Ազատ գոտի) անդամների տեղեկացմամբ, վեճի պատճառով ձերբակալվել են կազմակերպության 4 անդամներ: