Ղրիմի նոր վարչապետ է նշանակվել Սերգեյ Ակսենովը
Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր «Русское единство» կուսակցության առաջնորդ Սերգեյ Ակսենովը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Համապատասխան հայտարարությունն արել են Ղրիմի խորհրդարանի պատգամավորները` խորհրդարանի շենքից դուրս գալուց հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 25-ին նշանակվել է հանրաքվե Ղրիմի ինքնավարության ընդլայնման հարցի վերաբերյալ: