211652_close_icon
views-count1333 դիտում article-date 16:27 26-02-2014

Սևաստոպոլի դատախազն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի դատախազ Իգոր Պիլատն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։ «Այսօր Իգոր Պիլատն աշխատանքի ազատման դիմում է գրել։ Դեռ հայտնի չէ նրա փոխերեն ով կստանձնի այդ պաշտոնը»,֊ ասել է Սևաստոպոլի պետվարչության ներկայացուցիչը։ Դատախազը ընդգծել է, որ քաղաքի ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները՝ կոչ անելով բնակչությանը ցույցերն անցկացնել առանց բախումների, խաղաղ ճանապարհով արտահայտել սեփական կարծիքները։

Նմանատիպ նյութեր