ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը։ Նրա դիմումը թեև անսպասելի է եղել, բայց շատերն են ուրախացել, նա շատերի համբերության բաժակն էր լցրել։ Տեսչությունում կոռուպցիոն ռիսկերը, ասում էին, նրա նշանակումից հետո աճել են։
Տեղեկացանք, որ այժմ տեսչությունում ստուգումներ են գնում։ Ասում են՝ ԱԱԾ-ն է ինչ-որ գործերով հետաքրքրված»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։